ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հեչ ֆանտազիա չունեն

Հեչ ֆանտազիա չունեն
23.09.2023 | 11:36

Երևի բոլորս տեսել ենք, թե ոնց են Լևոն Քոչարյանին մեքենա մտցնում՝ քաշելով։

Հիմա ձերբակալել են, թե բա` էդ չորս ոստիկանին ծեծել ա։

Արա, սրանք հեչ ֆանտազիա չունե՞ն։

Մոռացե՞լ են, որ չորսը չէին, վեցն էին։ Էն երկուսին էլ կերել ա։

Գրեիք, էլի։ Ամեն ինչ պիտի ասե՞նք։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ